Ամլացման միջոցով անձը զրկվում է սերունդ տալու ֆիզիոլոգիական հնարավորությունից:
Բժշկական ամլացումը թույլատրվում է կատարել միայն ստացիոնար բժշկական հաստատություններում`
ա) կանանց` գինեկոլոգիական բաժանմունքներում.
բ) տղամարդկանց` ուրոլոգիական բաժանմունքներում:
Բժշկական ամլացումը նպատակահարմար է, եթե`
ա) քաղաքացին վստահ է, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ.
բ) կնոջ մոտ հղիությունն ուղեկցվում է բարձր ռիսկով` տարիքի կամ առողջական բարդությունների առումով (եթե կնոջ մոտ առկա էվիրաբուժական ամլացման հակացուցում, ամլացումը ցուցված է ամուսնուն).
գ) նախընտրելի չեն բեղմնականխման ժամանակավոր եղանակները:
Բժշկական ամլացումը կատարվում է, եթե`
ա) ընտանիքն ունի չորս և ավելի երեխա.
բ) կինը 40 տարեկան և ավելի է.
գ) կինը ենթարկվել է եռակի կեսարյան հատման և ունի առողջ երեխաներ.
դ) առկա են բժշկական ցուցումներ:
Ամլացման բժշկական ցուցումներ են համարվում այն հիվանդությունները և վիճակները, որոնք ուղեկցվում են ախտաբանական անդարձելիփոփոխություններով և որոնց դեպքում հղիությունն անհամատեղելի է տվյալ հիվանդության հետ ու սպառնում է կնոջ կյանքին:
Բժշկական ամլացման հիմնական հակացուցումներն են` սեռական և այլ օրգանների սուր վարակային ու բորբոքային հիվանդությունները ևվիճակները:
Հիվանդությունների բուժումից հետո ամլացումը կատարվում է սույն կարգի դրույթներին համապատասխան:
Բժշկական ամլացման վերաբերյալ եզրակացությունը տրվում է ամլացումը կատարող բժշկական հաստատության համապատասխանհանձնաժողովի կողմից (տնօրեն, բաժանմունքի վարիչ, բուժող բժիշկ), գրանցվում է հիվանդության պատմության քարտում և վավերացվումհանձնաժողովի անդամների կողմից:
Առանձին դեպքերում, երբ բացակայում է բժշկական ամլացման որևէ ցուցում, ամլացման վերաբերյալ որոշումը կայացվում է քաղաքացուդիմումի հիման վրա` հանձնաժողովի որոշմամբ:
Առանձին դեպքերում, երբ հանձնաժողով հրավիրել անհնար է (ոչ աշխատանքային ժամ, կեսարյան հատում, կյանքի ցուցումով և այլն)թույլատրվում է ամլացումը կատարել առնվազն 2 բժշկի եզրակացության հիման վրա:
Բժշկական ամլացման ենթարկված անձանց տրվում է տեղեկանք կատարված միջամտության վերաբերյալ:
Ուշադրություն. քանի որ բժշկական ամլացումն անդարձելի միջամտություն է, ապա այն պետք է լինի կամավոր և դիմողները պետք էտեղեկացված լինեն դրա մասին: Նրանց անհրաժեշտ է տրամադրել բավարար ժամանակ (մեկ ամսից ոչ պակաս) վերջնական որոշում կայացնելուհամար:
Տեղեկացված համաձայնությունը բժշկական ամլացմանը կամավոր ենթարկվելու` դիմողի համաձայնությունն է, որը տրվում է նախազգուշականտեղեկատվություն ստանալուց հետո:
Տեղեկացված համաձայնությունը լրացվում է գրավոր` դիմողի ստորագրությամբ: