Հայաստանի Հանրապետությունում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ` ըստ գիտության բնագավառների:
Գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (եռաստիճան բարձրագույն կրթական համակարգում` մագիստրոսի որակավորում), գիտության որոշակի բնագավառում` գիտական ավանդ և հանձնել են որակավորման քննություններ` Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետև` ԲՈՀ) սահմանած կարգով:
Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը:
Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ԲՈՀ-ը:
Օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնում է ԲՈՀ-ը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի սահմանված: