10-15 անհայտ անձինք դաժանաբար ծեծել են 22-ամյա երիտասարդի

Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Արգիշտիի փողոցից, «կրծքավանդակի և մեջքի սալջարդ, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ,   բուժօգնության է տեղափոխել 1991 թ. ծնված Արամ Ա.-ին, որը հայտնել է, որ ծեծի է ենթարկվել անծանոթ անձանց կողմից:

Ըստ Արամ Ա.-ի հայտարարության` նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ 10-15 անհայտ անձինք հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին`  պատճառելով վնասվածքներ:  

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը հաղորդում է, որ կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել