Անզգուշությամբ կրակել է տան վրա

Օգոստոսի 30-ին, ժամը 23.45, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից  ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել 1967 թ. ծնված Գուրգեն Կ.-ն և հայտնել, որ 4-րդ սովխոզում գտնվող իր վագոն տնակի վրա կրակել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը հանդամասում  անզգուշաբար կրակել է Գուրգեն Կ.-ի վագոն-տնակի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են տնակի պատերը և զգեստապահարանը: 

Զննությամբ տնակի պատի մեջ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի  որսորդական ողորկափող հրազենի կապարե գնդակ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ օգոստոսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 1951 թ. ծնված Մանուկ Գ.-ն  երկփողանի որսորդական հրացանից  կրակել է իր վրա հարձակված թափառող շներից պաշտպանվելու նպատակով, որի ժամանակ գնդակը դիպչել է Գուրգեն Կ.-ի վագոն-տնակին և պատճառել գույքային վնաս:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել