Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ. Շոլց

Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում երկարաժամկետ ու իրագործելի լուծում գտնելու ուղղությամբ՝ ի բարօրություն տեղի բնակիչների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը։

«Մեր համատեղ նպատակը պետք է լինի այս հակամարտության համար երկարաժամկետ և իրագործելի լուծում գտնելն՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի մարդկանց»,- ասել է նա և հավելել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։

Խոսելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) տեղակայման մասին ՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը նկատել է, որ Բեռլինը աջակցում է դրան և ապահովում առաքելության ղեկավարումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես ամփոփել է Գերմանիայի կանցլերը, պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել