Ավտոկայանատեղի տուրքը գանձվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցները կամ դրանց կցորդներն ավտոկայանատեղում կայանելու համար:
Սակայն սահմանվում են նաև ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնություններ:
Իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնությունից օգտվում են ոստիկանության, արտակարգ իրավիճակների և շտապ օգնության ավտոտրանսպորտային միջոցները` առկայծող փարոսիկները կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումները միացրած լինելու դեպքում: