Աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:
Եթե աճուրդի արդյունքում լոտը չի վաճառվում, այդ թվում` ոչ մի գնորդ չներկայանալու դեպքում, ինչպես նաև եթե հաղթող ճանաչված անձը և (կամ) աճուրդի կազմակերպիչը հրաժարվում է սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց, ապա տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է չկայացած:
Տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը հայտարարվում է չկայացած` վերը նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:
Աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:
Յուրաքանչյուր հաջորդ աճուրդ կազմակերպվում և անցկացվում է օրենքով սահմանված ընդհանուր կարգով: