Ավտոկայանատեղի համար տուրք վճարողներ են հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի տուրքը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի տուրք վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե ավտոտրանսպորտային միջոցը պետական կամ համայնքային սեփականություն է` ապա այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը:
Ավտոկայանատեղի տուրք վճարողներն իրավունք ունեն`
1) ծանոթանալու ավտոկայանատեղի տուրքի չափին և գանձման կարգին.
2) պահանջելու ավտոկայանատեղի տուրք գանձող մարմնից կատարելու տուրքի վերահաշվարկ.
3) բողոքարկելու ավտոկայանատեղի տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.
4) ստանալու ավտոկայանատեղի տուրք վճարելու մասին տեղեկանք.
5) օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջելու և ստանալու վերադարձման ենթակա ավտոկայանատեղի տուրքի գումարը.
6) բողոքարկելու համայնքի ավագանու` ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափերի վերաբերյալ որոշումները: