Կենցաղային կապալի պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կապալառուն պարտավորվում է քաղաքացու (պատվիրատուի)հանձնարարությամբ կատարել նրա կենցաղային կամ այլ անձնական պահանջները բավարարելու համար նախատեսված որոշակի աշխատանք, իսկ պատվիրատունպարտավորվում է ընդունել և վարձատրել աշխատանքը:
Կենցաղային կապալի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է:
Հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չկարգավորված` կենցաղային կապալի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերը: