Ապրանքի վկայականը

Ինչպես երեխան է ծնված պահից ձեռք է բերում ծննդյան վկայական, իսկ հետագայում` անձնագիր, այնպես էլ ապրանքները ստեղծման պահից ձեռք են բերում ծագման վկայականներ:

Նշված վկայականներն անհրաժեշտ են ապրանքը մի երկրից մյուսը փոխադրելու համար:

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային մարմիններին ներկայացվող ապրանքի ծագման վկայականը կամ հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա) ապրանքի ծագման երկիրը.
բ) ապրանքի հնարավոր մանրամասն բնութագիրը.
գ) ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի կամ ըստ արտահանման երկրում կիրառվող ապրանքների մաքսային դասակարգչի.
դ) ապրանքի քանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել