Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանսպորտային միջոցները վարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով:
Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 ՀՀ դրամի չափով:
Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները վարորդների կողմից խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 40 000 ՀՀ դրամի չափով:
Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 000 ՀՀ դրամի չափով: