Աշխատանքային պայմանագիր կնքելիս կողմերի համաձայնությամբ, կարող է նախատեսվել փորձաշրջան ՝ հանձնարարվող աշխատանքին աշխատողի համապատասխանությունն ստուգելու նպատակով:
Փորձաշրջանի տևողությունը, եթե այլ բան նախատեսված չէ, չի կարող 3 ամսից ավելի լինել:
Ի դեպ, փորձաշրջանի տևողության մեջ չի մտնում այն ժամանակաշրջանը, երբ աշխատողն աշխատանքից բացակայել է հարգելի պատճառներով:
Փորձաշրջանը մտցվում է աշխատանքային ստաժի մեջ:
Փորձաշրջան չի սահմանվում 18 տարին չլրացած աշխատողների աշխատանքի ընդունելիս:
Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:
Նշենք, որ եթե փորձաշրջանը սահմանվել է աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը:
Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:
Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, և գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել: