Ինչպիսի՞ն պետք է լինեն ճանապարհային լուսացույցները

Լուսացույցի առանձին մասերը կամ դրա ամրացման տարրերը չպետք է ունենան վնասվածքներ և քայքայված տեղեր: Լուսացիրը չպետք է ունենա ճաքեր և ջարդվածքներ:

Լուսացրի վրա կատարված պատկերանիշերը պետք է երևան առնվազն 50մ հեռավորությունից:

Անդրադարձիչը չպետք է ունենա խախտումներ և քայքայված տեղեր, որոնք կառաջացնեն 50 մ հեռավորությունից տարբերվող պայծառության գոտու նվազեցում:

Շահագործման ընթացքում լուսացույցի ազդանշանի առանցքի ուղղությամբ լույսի ուժի նվազեցումը թույլատրվում է 30 տոկոսից ոչ ավելի:

Շարքից դուրս եկած լույսի աղբյուրը պետք է փոխվի թերությունների հայտնաբերումից հետո մեկ օրվա ընթացքում, իսկ լուսացույցի իրանի ներսի էլեկտրամոնտաժային սխեմայի կամ էլեկտրական մալուխի վնասվածքները` երեք օրվա ընթացքում:

Լուսացույցների անսարքությունները վերացվում են օրենքով ընտրված կապալառու կազմակերպությունների կողմից:

Լուսացույցները կիրառվում են տրանսպորտային միջոցների և հետիոտների անցման հերթականությունը կարգավորելու, ինչպես նաև ճանապարհների վտանգավոր տեղամասերը նշելու համար:

Թույլատրվում է լուսացույցները կիրառել այն դեպքում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունը հիմնավորված է երթևեկության տվյալ պայմաններով:

Լուսացույցներն այնպես պետք է տեղաբաշխել, որպեսզի դրանք ընկալվեն երթևեկության մասնակիցների կողմից, չծածկվեն որևէ խոչընդոտով (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուսավորության հենասյուներ և այլն), ապահովեն սպասարկման հարմարավետությունը և բացառեն դրանց վնասվելու հավանականությունը:

Լուսացույցի կիրառումը կարող է կրել ժամանակավոր բնույթ (ճանապարհի շինարարական-նորոգման աշխատանքների, ճանապարհային պայմանների եղանակային յուրահատկությունների դեպքում և այլն), որի անհրաժեշտությունն առաջացնող պատճառները վերացվելուց հետո դրանք պետք է ապամոնտաժվեն: Լուսացույցները կարող են ժամանակավորապես փակվել հատուկ ծածկոցներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել