Թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի՝ օրենքով սահմանված նպատակներով արտադրությունն իրականացվում է պետական քվոտաների սահմաններում՝ կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության համար լիցենզիայի առկայության դեպքում:
Հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ցուցակում ներառված, օրենքով սահմանված նպատակով հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրությունը և պատրաստումն իրականացվում են անկախ սեփականության ձևից, կազմակերպությունների կողմից կոնկրետ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրության համար լիցենզիայի առկայության դեպքում:
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի արտադրություն իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պատրաստում իրականացնող կազմակերպությունները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: