Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը զգուշացնում է․ «Հարգելի արաբկիրցիներ, դուք տեղեկացված եք, որ նախաձեռնվել է Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող Մ. Մկտչյան հրապարակի և «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման գործընթաց:
Տվյալ պարագայում շատ կարևոր է առաջնահերթ իրականացնել տարիների ընթացքում այգում կառուցված շինությունների ապամոտաժում, ինչն այս պահին իրականացվում է:
Ապամոնտաժման աշխատանքները կտևեն մոտ 15 օր, ինչը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել ձեզ, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Խոստանում ենք կարճ ժամանակահատվածում այգին դարձնել երևանցիների ամենասիրված հանգստի գոտիներից մեկը»: