ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում խեղաթյուրել է փաստերը և կեղծ տեղեկություններ տարածել նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Ռուսաստանի ՊՆ-ին երեկվա միջադեպի վերաբերյալ փաստերը խեղաթյուրելու ու կեղծ ինֆորմացիա տարածելու մեջ․

«Ցավով նշում ենք, որ մարտի 6-ին ՌԴ ՊՆ-ն իր տեղեկագրում խեղաթյուրել է փաստերը և կեղծ տեղեկություններ տարածել նախօրեին տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ մարտի 5-ին օպերատիվ տեղեկատվության հիման վրա ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Հայաստանից ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող հայկական զորամասերի ավտոմեքենան փորձ է արվել կանգնեցնել և ստուգել։ Մեքենային մոտենալիս մեքենայում գտնվող հայկական զինված խմբի անդամները ավտոմատից կրակել են մեր զինծառայողների վրա, ինչի հետևանքով երկու զինծառայող զոհվել է, մեկը վիրավորվել։ Պատասխան կրակի արդյունքում ապօրինի հայկական խմբի երեք անդամ է զոհվել, մեկը վիրավորվել է»,-նշվում է հայտարարության մեջ։

Ասում է նաև, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչների կողմից առաջին բուժօգնություն ցուցաբերելու և միջադեպի հետևանքով վիրավորված ադրբեջանցի զինծառայողներին տարհանելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ «Մեր նահատակների և վիրավոր զինվորների տարհանումը շրջանից իրականացվել է մեր զինծառայողների կողմից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել