Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պարզաբանումը՝ վերելակների փոխարինման գործընթացի վերաբերյալ

2019թ. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում փոխարինվել է թվով 20 վերելակ: Փոխարինման աշխատանքներն իրականացվել են «Ռաֆելգրիգ» ՓԲ և «Ույուտ վերելակ» ՍՊ ընկերությունների (կոնսորցիում), «Վերելակմոնտաժ» ՍՊ ընկերության և «Էլիվեյթոր շեն» ՍՊ ընկերության կողմից: Պայմանագրային գինը կազմել է 189.919.000 ՀՀ դրամ:

Այս մասին պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչությունը:

2020թ. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում փոխարինվել է թվով 500 վերելակ «Ռաֆելգրիգ» ՓԲ ընկերության կողմից, պայմանագրային գինը կազմել է 4.678.830.420 ՀՀ դրամ:

2021թ. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում փոխարինվել է թվով 54 վերելակ «Նորտեքս Էնջինիրինգ» ՓԲ ընկերության կողմից, պայմանագրային գինը կազմել է 512.946.000 ՀՀ դրամ:

2022թ. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում փոխարինվել է թվով 467 վերելակ «Ռաֆելգրիգ» ՓԲ ընկերության կողմից 4.670.000.000 ՀՀ դրամ:

Վերելակ վերին մեքենայական սրահով

Տիպը` մարդատար

Դռների բացվածքը պարտադիր պետք է լինի 800 մմ, նախատեսված սահմանափակ շարժունակությամբ անձանց համար
Դռների բարձրությունը՝ 2000 մմ
Գլխավոր էլեկտրոշարժիչը՝ VVVF համակարգ
Արագությունը՝ 1մ/վ
Հարկերի դռները՝ մետաղյա, փոշեներկված
Կանչի ապարատ՝ մետաղական, կոճակները հակավանդալ, լույսով
Հարկային ցուցիչ (բոլոր հարկում) լուսային,
Վերելակի խցիկը
Պատերը և դռները – մետաղյա, փոշեներկված, խցիկը և հարկային դռները ներկված միևնույն գույնով (բաց մոխրագույն)
հրամանի վահանակը – չժանգոտող մետաղից, կանչի կոճակների հասանելիությունը հատակից (900-1200մմ) նախատեսված սահմանափակ կարողությամբ անձանց համար
կոճակները – մետաղական, հակավանդալ, լույսով, սահմանափակ տեսողությամբ անձանց համար (Բրայլի շրիֆտ)
հարկային ցուցիչ – ձայնային ազդանշանով
հատակը – տարկետ

Պետք է ունենա ՝
– հայելի
– բռնակ՝ չժանգոտվող մետաղից
– Ֆոտովարագույր, դռների ամբողջ բարձրությամբ,
– խցիկի դռների VVVF համակարգ,
– լեդ լուսավորություն
– օդափոխության համակարգ
-ուղևորների տարհանման համակարգ՝ ներառյալ վերելակի հոսանքի մատակարարման սնման աղբյուրից անջատման դեպքում վերելակի սահուն կանգառի և ուղևորների տարհանման ապահովման (վերև կամ ներքև) նպատակով լրացուցիչ հոսանքի սնման սարքի տեղադրում
-խցիկի ծանրաբեռնվածության խոսակցական հաղորդիչ հայերեն լեզվով
-վերելակից օգտվելու կանոնները հայերեն լեզվով

Հին վերելակի փոխարինում

– հին վերելակի ապամոնտաժում, ապամոնտաժված թափոնների բեռնում և հանձնում (տեղափոխում Երևանի վարչական տարածքում պատվիրատուի կողմից նշված հասցե): Հին վերելակի ապամոնտաժման և նոր վերելակի տեղադրման արդյունքում առաջացած շինարարական աղբի տեղափոխում Նուբարաշենի խճուղուն հարող աղբավայր:
-վերելակի հակակշռի ամբողջական փոխարինում և ամրացում առավելագույնը 1.5 մետր հեռավորությամբ
– վերելակի խցիկի ուղղորդիչների ուղղում և ամրացում առավելագույնը 1.5 մետր հեռավորությամբ
– վերելակի տեղադրում – կարապիկի տակ տեղադրել երկտավր համապատասխան արտադրողի կողմից ստացված տեխնիկական պարամետրերում նշված ուժերի հիման վրա (առնվազն N22 պրոֆիլի)
-դռների բացվածքի մեծացում՝ հին վերելակի ապամոնտաժման ընթացքում դռների բացվածքի չափսերի ապահովումը պետք է իրականացվի սղոցի հատումով և առաջացած անհարթությունների և խոռոչների հարթեցում սվաղի միջոցով
– յուրաքանչյուր հարկի վերելակի դռների հին շրջանակների ապամոնտաժում և նորի տեղադրում (թիթեղ-1.0մմ ոչ պակաս)
-վերելակի շեմի նորոգում (ըստ տեղային անհրաժեշտության՝ շաղախ կամ մետաղյա թիթեղ-5մմ ոչ պակաս): Շեմի վերանորոգումը մետաղյա թիթեղի տեղադրման միջոցով իրականացնելու դեպքում՝ ներկում վերելակի դռների շրջանակին համապատասխան
– վերելակի խցիկի արտաքին առաստաղի վրա և հորանի յուրաքանչյուր հարկում լուսավորության մոնտաժում
– նոր տեղադրված վերելակի էլեկտրաէներգիայի սնման կետից մինչև վերելակի մեքենայական սրահ հոսանքի նոր մալուխի անցկացում, նաև երկու վերելակի առկայության պարագայում հոսանքի մեկ աղբյուրից մեկ մալուխով սնման դեպքում առանձնացնել սնող մալուխները՝ յուրաքանչյուր վերելակին հատկացնելով առանձին սնող նոր մալուխ, մատակարարի (օպերատորի) հետ համաձայնեցված տեխնիկական նորմերին համապատասխան։
– եթե շենքում առկա է մեկ կանչի ապարատով աշխատող զույգ վերելակներ, ապա անհրաժեշտ է պահպանել չփոխարինվող վերելակի հորանում գտնվող էլեկտրոսխեմայի բոլոր հաղորդալարերը, հարկերում գտնվող կանչի ապարատները, անհրաժեշտության դեպքում փոխարինվող վերելակի կանչի ապարատները տեղափոխել և տեղադրել չփոխարինվող վերելակների կանչի ապարատների փոխարեն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ լրացուցիչ աշխատանքներ՝ ապահովելով չփոխարինվող վերելակների անխափան աշխատանքը։

Երաշխիք, ամիս – 24 (տեղադրումից հետո)
Սպասարկում, ամիս – 12 (տեղադրումից հետո)

Տեխնիկական սպասարկման աշխատանքներ

-հորանի սարքավորումների վրա առաջացած աղբի հեռացում (ամիսը մեկ անգամ)
-վերելակի աշխատանքի ստուգում հարկային կանչերի և խցիկի ներսի կոճակներով, կարգավորում (ամիսը մեկ անգամ)
-էլեկտրական սարքավորումների դիտարկում, մաքրում փոշուց և աղտոտվածությունից (ամիսը մեկ անգամ)
– էլեկտրական թողարկիչների և ռելեների կոնտակտային համակարգի ստուգում (ամիսը մեկ անգամ)
-հորանային դռների աշխատեցման մեխանիկական համակարգի և նրանց փականների ստուգում, կարգավորում (ամիսը մեկ անգամ)
– հորանային դռների համակարգի մեջ մտնող էլեկտրական վերջնային անջատիչների ստուգում (ամիսը մեկ անգամ)
-խցիկի դռների մեխանիկական և էլեկտրական համակարգի ստուգում, կարգավորում (ամիսը մեկ անգամ)
– խցիկի և հորանի դռների աշխատանքի ստուգում միավորված ռեժիմում, կարգավորում (ամիսը մեկ անգամ)
-տվիչների և դրոշակների ստուգում միավորված ռեժիմում վերելակի ընթացքի ժամանակ (ամիսը մեկ անգամ)
– խցիկի դռների դիտարկում աշխատանքի ընթացքի ժամանակ, կարգավորում (ամիսը մեկ անգամ)
-վերելակի հորանի լուսավորության ստուգում (3 ամիսը մեկ անգամ)
-կարապիկի և էլեկտրական սարքավորումների ստուգում աշխատանքի ընթացքում, անհրաժեշտության դեպքում կարգավորում (3 ամիսը մեկ անգամ)
-արգելակների ստուգում (զսպանակների ամբողջականությունը, հոդակապերի միացումը, լծակները, մեջդիրների մաշվածության աստիճանը) անհրաժեշտության դեպքում կագավորում (3 ամիսը մեկ անգամ)
-հորանի էլեկտրական մալուխների վիճակի ստուգում (3 ամիսը մեկ անգամ)
-պողպատյա ճոպանների ամրացման կետերի համակարգի մեջ մտնող զսպանակների ամբողջականության ստուգում և բալանսի կարգավորում (3 ամիսը մեկ անգամ)

-արագության սահմանափակման ճոպանի ձգման ստորահորանում գտնվող սարքի ստուգում, կարգավորում (3 ամիսը մեկ անգամ)
-խցիկի և հակակշռի ուղղորդիչների յուղման համակարգի, փոխանցման տուփի յուղի մակարդակի ստուգում (3 ամիսը մեկ անգամ)
-խցիկի առաջին և վերջին հարկերում գտնվելու խախտվածության վթարային անջատիչի ստուգում, կարգավորում (3 ամիսը մեկ անգամ)
-մետաղական ճոպանների միացման համակարգի ստուգում (3 ամիսը մեկ անգամ)
– խցիկի աշխատանքի սահունության դիտարկում, կարգավորում (3 ամիսը մեկ անգամ)
– մեքենայական սրահի բոլոր էլ.սարքավորումների ամբողջական դիտարկում, շարժական սարքավորումների լարերի միացման ստուգում (3 ամիսը մեկ անգամ)
-հիմնական ճոպանատար անիվի ակոսների մաշվածության ստուգում (6 ամիսը մեկ անգամ)
-արագության սահմանափակման գլխիկի անիվի ճոպանի ակոսի մաշվածության ստուգում (6 ամիսը մեկ անգամ)
-ճոպանների մաշվածության ստուգում (6 ամիսը մեկ անգամ)
-խցիկի և հակակշռի ուղղորդիչների ամրացվածության ստուգում, ամրացում (6 ամիսը մեկ անգամ)
-հեղյուսային միացումների դիտարկում, կարգավորում (6 ամիսը մեկ անգամ)
-բարձացնող ճոպանների վթարային իրավիճակում գտնվելու ժամանակ անհրաժեշտ անվտանգության սարքավորումների աշխատանքի ստուգում, կարգավորում (6 ամիսը մեկ անգամ)
-խցիկի անկման որսիչների դիտարկում և մասնակի ստուգում, կարգավորում (6 ամիսը մեկ անգամ)
-վերելակի վերամբարձ կարապիկի դիտարկում (6 ամիսը մեկ անգամ)
-ուղևորների տարհանում՝ ըստ անհրաժեշտության և ստեղծված իրավիճակի։
Տեղեկացնում ենք, որ «Երևանի քաղաքապետարան»-ի կարիքների համար` վերելակների ձեռքբերման (տեղադրումով և սպասարկումով) նպատակով հայտարարված ԵՔ-ԲՄԱՊՁԲ-23/5 ծածկագրով բաց մրցույթը գտնվում է գնահատման փուլում, ԵՔ-ԲՄԱՊՁԲ-23/7 ծածկագրով բաց մրցույթի հայտերի բացումը տեղի կունենա մարտի 6-ին ժամը 11:00-ին, իսկ ԵՔ-ԲՄԱՊՁԲ-23/8 ծածկագրով բաց մրցույթի հայտերի բացումը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 11:00-ին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել