Նախկինում դատապարտված 29-ամյա երիտասարդը նորից հայտնվել է դատարանում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ քննվում է նախկինում դատված 29-ամյա Արգամ Միրզոյանին առաջադրված մեղադրանքը:

Վերջինիս նկատմամբ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի, 4-րդ կետի և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:Ըստ հիշյալ հոդվածների՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որը կատարվել է խոշոր չափերով՝ խոշոր չափերով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Վերոնշյալ երկրորդ հոդվածի համաձայն՝ գողությունը, որը կատարվել է՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից 1 միլիոն դրամ), կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Ամբաստանյալը Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 7 հասցեում գտնվող «Որսորդ» ՍՊԸ-ի հրաձգարանին կից հյուրանոցային համալիրի հրաձգարանի ճաշարանից կատարել է խոշոր չափերի` ընդհանուր 550 հազար դրամի հրազենների գաղտնի հափշտակություն: Նույն օրը և ժամին, նույն տեղից ապօրինի մուտք գործելով շինություն կատարել է զգալի չափերի` ընդհանուր 30 հազար դրամի ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` 29-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել