Արայիկ Հարությունյանն ընդունել է Պահեստազորի սպաների միության անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ պահեստազորի սպաների միության անդամներին։

Երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրել է ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղայակված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։

Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։

«Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքի իրացման միջոցով»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ Հանրապետության իշխանությունները հավատարիմ են ԱՀ հիմնարար փաստաթղթերի և մայր օրենքի դրույթներին։

Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել