Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին կտեղաբաշխվեն 2024 թվականի մարտի 4-ին մարվող պետական պարտատոմսեր, ինչպես նաև կվաճառվեն խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր հետևյալ պայմաններով` 6 ամիս` 8.5%, 12 ամիս` 9.0%, 24 ամիս` 9.2% և 36 ամիս` 9.5% տարեկան եկամտաբերություններով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման իրավունքը հնարավորություն է ընձեռում մինչև մարման ժամկետի լրանալը, հետգնման օրը, հետ վերադարձնել պարտատոմսերը` ստանալով նաև մինչ հետգնումը հաշվարկված ամբողջ տոկոսագումարը:
Վաճառքում առկա պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր |
||
Մարման ժամկետ | Հետգնման իրավունք | Տարեկան եկամտաբերություն |
6 ամիս | 3 ամիս հետո | 8.5% |
12 ամիս | 9 ամիս հետո | 9.0% |
24 ամիս | 15, 18 և 21 ամիս հետո | 9.2% |
36 ամիս | 27, 30 և 33 ամիս հետո | 9.5% |
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
- Ամիրյան 23/1,
- Տիգրան Մեծի 24,
- Կոմիտաս 49:
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից:
Հեռախոսներ՝ 011 910 422 և 011 910 416: