Պարեկները փայտանյութով բեռնված ավտոմեքենա են հայտնաբերել

Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգելու նպատակով կանգնեցրել են մի տղամարդու վարած «ԳԱԶելը», որը բեռնված էր մոտ 3 խորանարդ մետր փայտանյութով:

Տղամարդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք էր բերել Ճամբարակի անտառտնտեսության մի մասնաճյուղից։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել