Կարբի համայնքում բնակարանային գողություն կատարելու փորձի ժամանակ գյուղի բնակիչները բռնել են մեկ անձի։ Ըստ մամուլի՝ անձը եղել է ոստիկանության պարեկային ծառայության աշխատակից։
Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանըը նշեց, որ Կարբի բնակավայրում բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
«Մեկ անձ բռնվել է դեպքի վայրում՝ գյուղի բնակչության օգնությամբ, նախնական տվյալներով վայր ընկնելու հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժկենտրոն։
Անձը ձերբակալվել է։ Նույն գյուղում և հարակից գյուղում նույն օրը նաև այլ տներ ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու մասին հաղորդումներ են ստացվել, որոնցով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում է նախաքննություն»,-ասաց Աբրահամյանը։