Մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար ՏԿԵ նախարարությանը տրամադրվեց 1 մլրդ 100 մլն դրամ

Ընթանում է Կառավարության նիստը։ Այն վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ առաջարկվում է նախարարությանը տրամադրել 1 միլիարդ 100 միլիոն դրամ, որի նպատակն է քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծանախահաշվային աշխախտանքների ձեռքբերման և ֆինանսավորման համար գումար տրամադրել։

Փախքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ իրենք նախագծման առաջին փուլն արդեն անցել ենք։

«Նախնական հաշվարկներով Աջափնյակի մետրոյի նոր կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս։ Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1․5 կիլոմետր»,-ասաց փոխքաղաքապետը։

Նախագծին կողմ քվերակեցին և Կառավարությունը ՏԿԵ նախարարությանը տրամադրեց 1 մլրդ 100 մլն դրամ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել