Վերջերս ադրբեջանական կողմին ենք  փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի նախագիծ․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատգամավոր Էմմա Պալյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հաստատման գործընթացին։

«Մեծարգո վարչապետ, փետրվարի 16-ին՝ կառավարության նիստի ժամանակ, դուք հայտարարեցիք, որ խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկները փոխանցվել է ադրբեջանական կողմին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։ Որևէ արձագանք եղե՞լ է Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, եթե եղել են, ինչպիսի՞ արձագանքներ են»,-հարցրեց պատգամավորը։

Վարչապետ ասաց, որ որպես այդպիսին՝ արձագանք դեռ չունեն։

«Մենք էլ, երբ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ դրա արձագանքման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինում։ Ենթադրում եմ, որ որևէ ժամանակ անց ինչ-որ արձագանք կլինի։ Ցանկանում եմ նշել, որ այս ընթացքում խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ է տեղի ունեցել։ Նրան են առաջարկել, մենք ենք արձագանքել և այդպես երեք անգամ, և աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ անկախ առերես հանդիպումներից այդ աշխատանքներն իրականացվում են և միշտ չէ, որ պահանջվում է առերես հանդիպում։ Վերջերս մենք ադրբեջանական կողմին ենք  փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին ենք սպասում, իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում, կոմունիկացիաների բացման վերաբերյալ, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ այդ բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեւ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել