Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Ազատամարտիկների փողոցից, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Միքայել Ա.-ին և 1985 թ. ծնված Թովմաս Ա.-ին:
Զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մահականման առարկա, ծալովի դանակ և մեկ կաթուցիչ՝ կանեփանման հետքերով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
Իրավաբան.net