Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում, «Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» Երևանի մասնաճյուղում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում էլեկտրաշչակի ազդարարում, անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշվում է Փրկարար ծառայության հաղորդագրությունում։