Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 28-ի ժամը 08:00-14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:

Փետրվարի 28-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Կոմիտասի 35/2 շենքի ջրամատակարարումը:

Փետրվարի 28-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Ազատության 2-5, Բաբայան 12-16/1 զույգ համարների շենքերի, Վրթ. Փափազյան 1-7 տների, Արաբկիր 17, 39, 49, Հյուսիսային Ճառագայթ փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել