Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ սարքավորումները եղել են չմաքրված կամ անսարք

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Արագածոտնի մարզ, գ. Կոշ): 

Մասնավորապես՝ խոհանոցի աշխատանքային տարածքի մակերևույթները նորոգված չեն եղել, հատակը, պատերը և դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, իսկ սարքավորումները (հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները) եղել են չմաքրված կամ անսարք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել