Ակնհայտ է, որ լուրջ քննարկումներ են ընթանում տարածաշրջանում․ Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Ալիևն երեկ ուղևորվեց Թուրքիա։ Այսօր տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, սա վերջին 4 օրվա մեջ 2րդ զրույց էր։ Վաղը Լավրովը կուղևորվի Բաքու։

Առաջիկայում սպասվում է Իրանի արտգործնախարարի այցը Մոսկվա։ Ակնհայտ է, որ լուրջ քննարկումներ են ընթանում տարածաշրջանում, վստահ եմ` կենտրոնական հարցերից մեկը Լաչինի միջանցքն է և Սյունիքով հնարավոր ճանապարհի թեման։ Հայաստանը ակնհայտորեն դուրս է դրել իրեն այդ քննարկումներից։ Բայց, երբ դու քննարկման մաս չես, քեզ համար կենսական հարցերը այլոց առևտրի առարկա են դառնում, առավել ևս, երբ քո իշխանությունը որևէ բովանդակային օրակարգեր առաջ չի քաշում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել