ՌԴ-ում գողության մեղադրանքով հետախուզվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երեւանում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին Ներքին Չարբախի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տարվել 41-ամյա Գրիգորի Ա.-ն, որը հունվարի 20-ից ՌԴ Կազան քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնումեն ոստիկանութունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել