ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ’ նշելով նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման գործում:
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք արդիական թեմաների ։
Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է ուղարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։