Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ քննվում է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բակուր Ավետիկյանինառաջադրված մեղադրանքը:
Բակուր Ավետիկյանը 2013թ. մայիսի 16-ին, անցնելով Շիրակի 82/18 հասցեում գտնվող տան մոտով, տեսել է, որ վերջինիս սեփականատերը տան ցանկապատի չափերիհատվածը վերակառուցում են քարե պատով: Պարզելով, որ կառուցապատողները նշված շինարարական աշխատանքները կատարում են առանց թույլտվության, նշվածվարչական իրավախախտման փաստը չարձանագրելու համար տան սեփականատեր Հովհաննես Հարությունյանից պահանջել է կաշառք՝ հյուրասիրության տեսքով:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Կարեն Հարությունյանը նույն օրը Բակուր Ավետիկյանի համար կազմակերպել է հյուրասիրություն, որի ընդհանուրարժեքը կազմել է 30 հազար ՀՀ դրամ:
Սակայն նախկին ոստիկանին չի բավարարել հյուրասիրությունը և նույն օրը
Սակայն Բ.Ավետիկյանը չբավարարվելով հյուրասիրությամբ, նույն օրը իր աշխատասենյակում Կարեն Հարությունյանից պահանջել է նաև, որ ՀովհաննեսՄարտիրոսյանն իրեն տա մինչև 100 հազար դրամի սահմաններում կաշառք:
Արդյունքում Բ.Ավետիկյանի և Կ.Հարությունյանի միջև վիճաբանություն է առաջացել, որը բաժանմունքի միջանցքում վերածվել է քաշքշուկի և փոխադարձհայհոյանքների: Վեճի ժամանակ ամբաստանյալը ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել Կ.Հարությունյանինկատմամբ ` ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Բ.Ավետիկյանի գործողությունների հետևանքով Կ.Հարությունյանը ստացել է առողջության թեթև վնաս պատճառած մարմնական վնասվածքներ, ինչպես նաև ոտնահարվել են նրա իրավունքներն ու ազատությունները, հեղինակազրկվել են իշխանության մարմինը` ՀՀ ոստիկանությունը և նրա ծառայողների բարի համբավը,դրանով իսկ էական վնաս է պատճառվել Կ.Հարությունյանի շահերին և պետության օրինական շահերին:
Նշենք, որ ամբաստանյալի նկատմամբ գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերի լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net