Աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել մաշկի գույնը․ նոր փոփոխություններ՝ ԱՕ-ում

Խորհրդարանական լսումներ են ընթանում Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթի վերաբերյալ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ ընդլայնվել է աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չհամարվող հանգամանքների ցանկը։

Գործատուի նախաձեռնության աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չեն կարող համարվել մաշկի գույնը, ինչպես նաև աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներ։

Փոփոխության կենթարկվի նաև արտաժամյա աշխատանքի վերաբերյալ օրենսդրությունը։ Գործող օրենսդրությամբ սահմանվում են այն դեպքերը, երբ արտաժամյա աշխատանքը հնարավոր է։

«Փորձում ենք ճկունություն ապահովել։ Եթե աշխատողի և գործատուի համաձայնությունը լինի, ապա աշխատողը կարող է արտաժամյա աշխատանք իրականացնել, վճարվել դրա համար։ Որոշակի սահմանափակումներ պահպանել ենք»,-նշեց Սարգսյանը։

Բացի այդ, հստակեցվել են վերջնահաշվարկ չկատարելու դեպքերը։ Գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում, եթե աշխատողը նույն գործատուի հետ առանց աշխատանքային պայմանագրի լուծման, փոխադրման, տեղափոխման այլ աշխատանքի է անցնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել