Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ-ԳՈՐԻՍ ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։
Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։
Մարտունու տարածաշրջանում իրականացվել է մարդասիրական ակցիա։ Բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին պարենային փաթեթներ են բաժանվել։