Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ից մարտի 1-ը հ. 99 ավտոբուսային երթուղու վերջնականգառը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի 92 հասցեին հարակից ճանապարհահատված:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
