Նախատեսված է թեքահարթակի փոխարեն՝ վերելակի տեղադրում․ ավագանու անդամ

Անդրադառնալով լրատվականներում տեղ գտած «Փակ շուկայի գետնացումը չունի թեքահարթակ» հոդվածներին, տեղեկացնեմ, որ դեռ 10 օր առաջ գետնանցում այցիցս հետո այդ խնդրի մասին խոսել եմ շին բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանի հետ, նա հավաստիացրեց, որ նախատեսված է թեքահարթակի փոխարեն վերելակի տեղադրում, երբ մրցույթով մասնավորի տրամադրվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը։

«Ի դեպ քաղաքում շատ տեղերում գետնացումները նախկինում «սխալ» են կառուցվել, աստիճանների անհրաժեշտ անկյունը կտրուկ է և լայնացնելու տարածք չկա և այդ պատճառով ամենառացիոնալ լուծումը վերելակներն են:

Պետք չի անել ուղղակի անելու համար, եթե թեքահարտակից օգտվելը գրեթե անհնարին է լինելու»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ազդարարեց, որ փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցին շահագործման և երևանցիների գնահատականին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել