Երբ անհրաժեշտություն կա այս թեմայով շոու անելու անում ենք, որտե՞ղ են թեքահարթակները․ ավագանու անդամ

Որտե՞ղ են թեքահարթակները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Իհարկե շատ լավ է, որ հիմնանորոգվել է Փակ Շուկայի դիմացի գետնանցումը, բայց որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու՞ այն կահավորված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կամ մանկասայլակների համար: Երբ անհրաժեշտություն կա այս թեմայով շոու անելու անում ենք, երբ գործնական փուլ ենք անցնում՝ ավելորդ ջանք չենք դնում: Որտե՞ղ են թեքահարթակները»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ազդարարեց, որ փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցին շահագործման և երևանցիների գնահատականին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել