Արմեն Գևորգյանը կմեկնի Ստրասբուրգ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«1.  Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունում փորձագետների հետ հանդիպումներին մասնակցելու համար 2023 թվականի փետրվարի 27-28-ը Փարիզ, ինչպես նաեւ Կանաչ հանրային կառավարման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար  2023 թվականի մարտի 1-4-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, Ազգային ժողովի պատգամավոր  Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:

2.  Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել