Արտակ Պողոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արտակ Պողոսյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»:

Նշենք, որ Արտակ Պողոսյանը նախկինում զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսի 22-ին։ Մինչև այդ նա զբաղեցրել էր Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել