Շահումյան բնակավայրում և Նոր Հաճն քաղաքում շչակներ կգործարկվեն․ ՆԳՆ ՓԾ

Փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Փետրվարի 17-ին՝ ժամը 15։00-ից 17:00-ը, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում շչակներ են գործարկվելու։

ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել