Բարձրագույն դատական խորհրդում քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել են 7 հավակնորդներից 3-ը՝ Արմեն Պողոսյանը, Սասուն Մխիթարյանը և Արտավազդ Կարապետյանը:
Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։
Բարեվարքության ստուգման և Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլերը հաղթահարելուց հետո՝ նրանք կկարողանան նշանակվել դատավորի պաշտոնում՝ առանց 6-8 ամիս ուսուցման փուլ անցնելու:
Նշենք, որ ԲԴԽ-ի կողմից ևս մեկ անգամ հայտարարվել է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը հատուկ կարգով համալրելու մասին, որին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 3-ն է:
Հավելենք նաև, որ երկրարաձգվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը. Նոր ժամկետ է սահմանվել 2023 թվականի փետրվարի 24-ը ներառյալ: