Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 35418-ի, փետրվարի 14-ին Անկարայում կառավարության նիստից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը։
«Քահրամանմարաշի երկրաշարժերի մասշտաբներն ու ավերիչ լինելը համարվում են բացառիկ բնական երևույթ։ Ես ողորմածություն եմ մաղթում իմ 35418 զոհված քաղաքացիներից յուրաքանչյուրին, ապաքինում այն 105505 վիրավորներին, ովքեր փրկվել են»,- ընդգծեց նա։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ողջ մնացածը չի փրկվել, ասել է Էրդողանը։
Թուրքական իշխանությունները 5300 դոլար կհատկացնեն երկրաշարժից զոհվածների ընտանիքներին «հրատապ կարիքների համար»։