Որքա՞ն պետք է վճարի հետիոտնը, եթե խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները

Հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` 3000 ՀՀ դրամի չափով:

Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով:

Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել