Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:
Գտնված անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
Անձնագրում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները.
1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.
2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.
6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):