Երևան քաղաքի ավագանու փետրվարի 14-ի նիստում քննարկվեց Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցը հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անվամբ՝ «Լուսինե Զաքարյան փողոց» անվանակոչելու և Արաբկիրի 35-րդ փողոցը հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անվամբ՝ «Սվետլանա Գրիգորյան փողոց» անվանակոչելու հարցերը։
37 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով որոշումներն ընդունվեցին։