Պարտավորության կողմերն են պարտապանն ու պարտատերը:
Պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության, կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտապանի անձի հետ:
Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ մահով, եթե կատարումը նախատեսված է անձամբ պարտատիրոջ համար կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտատիրոջ անձի հետ: