Երեխայի (երեխաների) դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում` երեխային (երեխաներին) ընտանիք դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի հիման վրա: Խնամատար ընտանիքը առանց ծնողական խնամքի մնացած երեխայի (երեխաների) դաստիարակության համար տեղավորման ձևերից մեկն է: Այս գործընթացում իրենց կարևոր դերն ունեն նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները.
1. իրականացնում են վերահսկողություն խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ,
2. ընտրում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիքներում տեղավորելու ձևերը (խնամատար ընտանիքում խնամքի և դաստիարակության հանձնելը, խնամակալ, հոգաբարձու նշանակելը)` ելնելով ծնողական խնամքից զրկվելու որոշակի հանգամանքներից.
3. աջակցում են խնամատար ընտանիքին` երեխայի կյանքի և դաստիարակության անհրաժեշտ պայմանների ստեղծման համար,
4. կնքում են խնամատար ծնողների (ծնողի) հետ պայմանագիր երեխային խնամատար ընտանիքին հանձնելու մասին, ընդունում են որոշում ընտրված երեխային խնամատար ընտանիքին հանձնելու մասին: