Ի՞նչ ժամկետում է ճանապարհային վճարումները կատարվում

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը վճարվում է դրանցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս: Եթե այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են տասնհինգ օրից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու յուրաքանչյուր լրացուցիչ տասնհինգ օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար կատարվում է նոր վճարում` օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:

Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը վճարվում է մինչև երթուղի դուրս գալը:

Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ` մինչև այդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը:

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել