Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները մերժել են ձախ կոալիցիայի առաջարկը՝ հրաժարվել կենսաթոշակային բարեփոխումներից։ Քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, հայտնում է BFMTV-ն։
Ձախ կոալիցիան կենսաթոշակային տարիքը բարձրացնելու վերաբերյալ հանրաքվեի հայտ է ներկայացրել։ Դրան դեմ են արտահայտվել խորհրդարանի 292 պատգամավորներ, կողմ՝ 243 պատգամավորներ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը բարեփոխում է ներկայացրել, որը երկրում կենսաթոշակային տարիքը 62-ից կբարձրացնի 64-ի: Այսպիսով, 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակային ժամկետն աստիճանաբար կավելանա և 2030 թվականին կհասնի 64 տարվա։
Դա առաջացրել է երկրի քաղաքացիների դժգոհությունը, և նրանք սկսել են բողոքել։ Այսպիսով, հունվարի 19-ին տեղի ունեցավ բարեփոխումների դեմ առաջին համընդհանուր ցույցը։ Արհմիության տվյալներով՝ Փարիզում տեղի ունեցած ցույցն ունեցել է 400 հազար մասնակից, իսկ երկրում 200 ցույցերի ժամանակ ընդհանուր առմամբ 2 միլիոն մարդ փողոց է դուրս եկել։
Հունվարի 31-ին Ֆրանսիայում սկսվել է երկրորդ համազգային գործադուլը՝ ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման։
Սպասվում է, որ տարվա սկզբից երրորդ զանգվածային գործադուլը տեղի կունենա փետրվարի 7-ին։ Այդ կապակցությամբ Փարիզում կսահմանափակվի հասարակական տրանսպորտը։