Զինամթերքը թողել էր գերեզմանատան ճանապարհին

Օգոստոսի 29-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Արարատի բաժնում  մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  Վեդի քաղաքի գերեզմանատուն տանող ճանապարհին զենք-զինամթերքը է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Կարաբին» տիպի հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի`  375 և 7,62 մմ տրամաչափի 128 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել